ՄՄարի Կոստանյան

Վենեսուելայում համաներում է շնորհվել ավելի քան 100 ընդդիմադրի

Վենեսուելայում համաներում է շնորհվել ավելի քան 100 ընդդիմադրի

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն համաներում է շնորհել լատինամերիկյան երկրի ավելի քան 100 ընդդիմադիրների, որոնց դեմ մեղադրանքներ են ներկայացվել՝ գրում է Russia Today-ը:

Երկրի իշխանությունների հավաստմամբ՝ Վենեսուելայի նախագահի այս քայլը պայմանավորված է երկրում ժողովրդավարության խթանումով: Միացյալ Նահանգները լատինամերիկյան այս երկրի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում և իշխանափոխություն պահանջում:

Պաշտոնական Կարակասի պնդմամբ՝ քայլի նպատակն է «խթանել ազգային միասնությունը և խաղաղություն հաստատել»: Վենեսուելայի իշխանությունները երկրի ժողովրդին հորդորում են միասնական լինել՝ ԱՄՆ-ի «հանցավոր  շրջափակմանը» և համավարակին դիմակայելու համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում