ՄՄարի Կոստանյան

«ՀԱՄԱՍ»-ն ու Իսրայելը բռնությունները դադարեցնելու համաձայնագիր են կնքել

«ՀԱՄԱՍ»-ն ու Իսրայելը բռնությունները դադարեցնելու համաձայնագիր են կնքել

Գազայի հատվածը վերահսկողության տակ պահող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հայտարարել է Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու համաձայնագրի ստորագրման մասին: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:

Խմբավորման գրասենյակից հայտնել են, որ կողմերը համաձայնության  են եկել «պաղեստինցիների դեմ ագրեսիան դադարեցնելու» հարցում: Նշվում է, որ հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատելու գործը միջնորդել է Կատարը:

Գործարքից հետո իսրայելական կողմն առայժմ մեկնաբանություններ չի արել:

Հիշեցնենք, որ իսրայելական բանակն օգոստոսի 6-ից գրեթե ամեն օր զինված հարձակումներ է իրականացրել Գազայի հատվածում:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում