ՄՄարիա Գաբրիելյան

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Այսպիսով, օգոստոսի 30-ի ժ․11։30-ի տվյալներով, աշխարհում գրանցված է 25009,250 COVID-19 հիվանդություն: վարակի պատճառով մահացել է 842 702 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում  ապաքինվել է 16 411 400 բնակիչ:

Կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում ՝ 5 961 582 դեպք, երկրորդ տեղում Բրազիլիան է ՝ 3 846 153 դեպք, երրորդում ՝ Հնդկաստանը ՝ 3 542 733 հիվանդ։

Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջացնում է կորոնավիրուսի նոր տեսակը՝ SARS-CoV-2: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում