ՄՄարի Կոստանյան

Փոխհատուցում՝ ԱՄՆ-ում ստրկատիրության զոհերի ժառանգներին

Փոխհատուցում՝ ԱՄՆ-ում ստրկատիրության զոհերի ժառանգներին

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում քննարկում է ինը տեղական օրենսդիրներից կազմված աշխատանքային խումբ ստեղծելու հարցը, որը կքննարկի ստրուկների  ժառանգներին փոխհատուցում վճարելու հարցը, հայտնում է Associated Press- ը:

Նահանգի օրենսդիր մարմնի վերին պալատն արդեն հաստատել է հանձնաժողովի ստեղծումը, շուտով ստորին պալատը նույնպես որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: Պարբերականը նշում է, որ թիրախային խումբը պետք է որոշի, թե ինչպես և որքան փոխհատուցում կտրամադրվի ստրուկների ժառանգներին:

Օրենսդիրների կարծիքով,սևամորթների  գործազուրկությունը,   անօթեւանների առկայությունը, դատապարտվածների մեծ թիվն ու կրթական ցածր մակարդակը ստրկատիրության ցավոտ հետևանքներն են։

Ավելի վաղ Associated Press-ը հաղորդել էր, որ ԱՄՆ բնակիչների 73 տոկոսը դեմ է արտահայտվել սևամորթ ամերիկացիներին փոխհատուցում վճարելուն, ինչպես նաև դաշնային բյուջեից միջոցներ հատկացնելուն: Բացի այդ, ամերիկացիների 56 տոկոսը նաև չի պաշտպանել  Համադաշնային գեներալների անունով ռազմաբազաները վերանվանելու գաղափարը, 42 տոկոսը՝ վեանվանմանը կողմմ է արտահայտվել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում