ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում գյուլենականների «որսը» շարունակվում է

Թուրքիայում գյուլենականների «որսը» շարունակվում է

Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» - FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»` գրում է Ermenihaber-ը:

Նախօրեին Բալըքեսիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 10 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ 

Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսոֆոն) կապ են հաստատել գյուլենական հոգևոր քարոզիչների հետ։

Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները համաժամանակյա գործողություններ են սկսել Թուրքիայի 10 նահանգում:

Բերման ենթարկված 10 սպաներից 2-ը պաշտոնաթող են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում