ՄՄարի Կոստանյան

«Վովա, թեյ խմիր». Կրեմլի դեմ ցույցեր Խաբարովսկում. Reuters

«Վովա, թեյ խմիր». Կրեմլի դեմ ցույցեր Խաբարովսկում. Reuters

Այսօր հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Ռուսաստանի հեռավորարևելյան Խաբարովսկ քաղաքի փողոցներ: Այս անգամ ակտիվիստները բողոքում են երկրի այդ տարածաշրջանում քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն միտված Վլադիմիր Պուտինի քաղաքականության և ռուս ընդդիմադիր Նավալնիի կասկածելի թունավորման դեմ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Ցուցարարները վանկարկել են «Վովա, թեյ խմիր» կարգախոսը՝ նկատի ունենալով այն, որ Ալեքսեյ Նավալնիի կասկածելի թունավորման պատճառն օդանավակայանի սրճարանում խմած թեյն է եղել:

Խաբարովսկի բնակիչները բողոքի ակցիաները սկսել էին հուլիսի 9-ից, երբ մի շարք ձեռներեցների սպանությունների ու մահափորձերի մեղադրանքով ձերբակալվել էր Խաբարովսկի նահանգապետ Սերգեյ Ֆուրգալը, որը կտրականապես հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքները:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում