ՆՆարեկ Սահակյան

Մասիսի ոստիկանները մոտ 110 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Մասիսի ոստիկանները մոտ 110 խմ ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Օգոստոսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղի մի բնակիչ ապօրինի ձեռք է բերել փայտանյութ և պահեստավորել տան բակում:

Նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով այցելել էին նշված հասցե և տան բակում հայտնաբերել 110 խմ տախտակ:

Տանտերը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում