ՄՄարի Կոստանյան

Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդը

Իլոն Մասկի կարողությունն առաջին անգամ գերազանցել է 100 միլիարդը

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունը 2020-ի հունվար ամսից հետո ավելացել է 3.5 անգամ և առաջին անգամ գերազանցել 100 մլրդ դոլարը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Bloomberg Billionaire Index-ի տեղեկությանը:

Այսպիսով՝ Իլոն Մասկի կարողությունն այժմ հասնում է 101 միլիարդի: Մինչդեռ այս տարվա սկզբին ամերիկացու հարստությունը կազմում էր 27.4 մլրդ՝ ավելանալով 73.6 մլրդ-ով:

Նշվում է, որ այս փոփոխությունները կապված են Tesla-ի բաժնետոմսերի գնի բարձրացման հետ: Նախօրեին դրանց գինը բարձրացել էր 6.42 տոկոսով՝ կազմելով 2153.17 դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում