ՄՄարիամ Մխիթարյան

Կիմ Չեն Ընը ուժեղացնում է պայքարը կորոնավիրուսի դեմ

Կիմ Չեն Ընը ուժեղացնում է պայքարը կորոնավիրուսի դեմ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պահանջել է ուժեղացնել պայքարը երկրում կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է Lenta-ն:

Կիմ Չեն Ընը կոչ է արել Կորեայի Աշխատավորական ​​կուսակցությանը հակազդել վարակի տարածմանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ միջոցներ ձեռնարկել՝ ներգրավելով «ամբողջ կուսակցությանն ու հասարակությանը»:

Միաժամանակ, Հյուսիսային Կորեայի պաշտոնական վիճակագրության համաձայն, երկրում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: Կասկածվել է վարակի միայն մեկ դեպք Հարավային Կորեայից ժամանած տղամարդու մոտ:

Հայտնի դարձել նաև, որ մարտի վերջին ԿԺԴՀ-ն գաղտնի օգնություն է խնդրել համաճարակի դեմ պայքարում: Ըստ այդ տեղեկությա՝ Փհենյանը միջազգային հանրությանը խնդրել է ավելի շատ մարդկանց թեստավորել վարակը բացահայտելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում