ՄՄարի Կոստանյան

Ահաբեկչություններ Աֆղանստանում. կան զոհեր ու վիրավորներ

Ահաբեկչություններ Աֆղանստանում. կան զոհեր ու վիրավորներ

Ահաբեկչությունների ալիք Աֆղանստանում: Վերջին 24 ժամում զինված հարձակումներ են տեղի ունեցել երկրի հյուսիսային շրջաններում, այդ թվում՝ զինված ուժերի ռազմակայանի դեմ: Մահացել է 12 մարդ՝ գրում է Al Jazeera-ն:

«Թալիբան» շարժման գրոհայինները բեռնատար են պայթեցրել, որի հետևանքով մահացել են Աֆղանստանի զինված ուժերի երկու հրամանատար և մեկ բնակիչ: Եվս 6 զինվորական և 35 քաղաքացիական անձինք վիրավորվել են: Տուժածներից շատերը կանայք ու երեխաներ են: Պայթյունի հետևանքով վնասվել են բազմաթիվ շինություններ:

Չնայած Աֆղանստանի իշխանությունների ու թալիբների միջև խաղաղության համաձայնագիր կնքելու ջանքերին՝ երկրի բնակչությունը շարունակում է տառապել պատերազմի հետևանքներից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում