ՄՄարի Կոստանյան

Վեց երկիր միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների որոշմանը

Վեց երկիր միացել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների որոշմանը

Վեց երկիր միացել է Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին տեղեկացրել են Եվրամիության ներքաղաքական ծառայությունից՝ գրում է ТАСС գործակալությունը:

Եվրամիության գործընկեր երկրները հաստատել են ԵՄ խորհրդի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու որոշմանը միանալու մտադրությունը:

«ԵՄ թեկնածու երկրները՝ Չեռնոգորիան ու Ալբանիան, ազատ առևտրի եվրոպական գոտու անդամներ Նորվեգիան ու Իսլանդիան, ինչպես նաև Ուկրաինան ու Վրաստանը հայտարարել են ԵՄ խորհրդի 2020-ի հունիսի 18-ի որոշմանը միանալու մասին, որի համաձայն  պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2021-ի հունիսի 23-ը»,- ասվում է հայտարարության մեջ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում