ՄՄարի Կոստանյան

Վրաստանում վարակից մահացության թիվն աճել է

Վրաստանում վարակից մահացության թիվն աճել է

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ պացիենտ: Հարևան երկրում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 19-ի՝ գրում է sputnik-georgia կայքը: Վերջին մահվան կապակցությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

18-րդ մահը գրանցվել էր նախօրեին, մահացել է 87-ամյա մի կին, որը վարակից բուժվում էր հուլիսի 29-ից:

Վերջին մեկ օրում Վրաստանում արձանագրվել է վարակի 8 նոր դեպք՝ ընդհանուր թիվը հասցնելով 1429-ի: Միաժամանակ Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 1150 մարդ: Կարանտինում է գտնվում 7005 մարդ, ստացիոնար բուժում է ստանում 255 հիվանդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում