ՄՄարի Կոստանյան

Էրդողանի բողոքներից ազատվելու համար Շվեյցարիան օրենք է փոխում

Էրդողանի բողոքներից ազատվելու համար Շվեյցարիան օրենք է փոխում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք հնչեցնելու պնդումներով Թուրքիան պարբերաբար պահանջում է, որ Շվեյցարիայում բազմաթիվ մարդկանց դատապարտեն` գրում է Ermenihaber-ը: Իսկ Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը այդ պահանջները շրջանցելու լուծում է գտել, այն է` փոփոխություն կատարել «պետության ղեկավարների անձը վիրավորելը» քրեականացնող օրենքում:

Նշվում է, որ օրենքում փոփոխություններ անելու համար արդարադատության նախարարության իրավական հանձնաժողովը աշխատանքներ է սկսել: Այսուհետև Էրդողանի բողոքներից ազատվելու համար հանձնաժողովը մտադիր է վերացնել սահմանադրության` «պետության ղեկավարներին և կառավարություններին վիրավորելը» քրեականացնող հոդվածը:  

Շվեյցարիայի դատական մարմինները վերջին տարիներին բավական շատ ժամանակ են ծախսում Թուրքիայի իրավական օգնության մասին ներկայացված պահանջների համար: 

Թուրքիայի կառավարությունը բազմիցս դիմել է Շվեյցարիային՝ այդ երկրում ապրող քաղաքացիներին դատապարտելու համար, որոնք «քննադատության են ենթարկել» Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին: 

Շվեյցարիայի պետական ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ` 2016-ից մինչև օրս Թուրքիան Բեռնի իշխանությանը «Էրդողանին վիրավորելու» և «PKK-ի  օգտին քարոզչություն ծավալելու» «հիմքով» շուրջ 30 անձի դատապարտման իրավական պահանջ է ներկայացրել: Սակայն Թուրքիայի ներկայացրած պահանջների մեծ մասը Բեռնի վարչակազմը մերժել է: 

Իսկ որպես մերժման պատճառ շեշտվել է հետևյալը՝ «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (PKK) Շվեյցարիայում արգելված կազմակերպություն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում