ՄՄարի Կոստանյան

Վրաստանում կա վարակի 9 նոր դեպք. վարակվածներից մեկը բուժաշխատող է

Վրաստանում կա վարակի 9 նոր դեպք. վարակվածներից մեկը բուժաշխատող է

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի ինը նոր դեպք:  Վարակվածներից մեկը բուժաշխատող է՝ տեղեկացնում է հարևան երկրի կառավարությանն առընթեր stopcov.ge հատուկ կայքը:

Նոր վարակվածներից 4-ը նախկինում հաստատված դեպքերի հետ շփված մարդիկ են, երեք դեպքերը ներկրվել են արտասահմանյան երկրներից: Եվս մեկ պացիենտի վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ:

Ներկայումս Վրաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում 245 պացիենտ: 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս 23-ինը՝ ծանր:

Ընդհանուր առմամբ, հարևան երկրում հաստատվել է վարակի 1394 դեպք, մահացածների թիվը 17 է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում