ՄՄարի Կոստանյան

Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բեռլինում

Ալեքսեյ Նավալնիին Գերմանիա տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բեռլինում

Կոմայի մեջ գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին Օմսկից Գերմանիա տեղափոխող օդանավը վայրէջք է կատարել Բեռլինում: Այս մասին հայտնել է Նավալնիի խոսնակը՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:

Ալեքսեյ Նավալնիի առողջության ու բուժման շուրջ 24 ժամ տևած տարաձայնությունները հարթելուց հետո գերմանացի բժիշկներով ընդդիմադիր գործչի հետևից եկած օդանավն ի վերջո օդ է բարձրացել: Նավալնիի համակիրները Ռուսաստանի իշխանություններին մեղադրում էին ընդդիմադիր գործչի տարհանումը խոչընդոտելու համար:

«Շատ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցել են: Ալեքսեյի կյանքի ու առողջության համար պայքարը դեռ նոր է սկսվում, և դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն առաջին քայլն արված է»,- հայտնել է Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը:

Նավալնիի հետ Գերմանիա է մեկնել նաև ընդդիմադիր գործչի կինը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում