ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել

Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սև ծովում գազի պաշարներ է հայտնաբերել։ Reuters գործակալությունը, վկայակոչելով 2 թուրք պաշտոնյայի, նշում է, որ արդյունահանման դեպքում զգալիորեն կնվազի երկրի էներգետիկ կախվածությունը։ Այն կբավարարի Թուրքիայի 20 տարվա գազի պահանջարկը:

Նախագահ Էրդողանը նշել է, որ «Fatih» հորատող նավը 2020թ հուլիսի 20-ին Սև ծովում կատարած հորատումների ընթացքում 320 միլիարդ խորանարդ մետր գազի պաշարներ են հայտնաբերվել։ Էրդողանը նշել է, որ էներգետիկ պաշարները հասանելի են դարձել միայն Թուրքիայի միջոցներով և ջանքերով։

Էրդողանը վստահեցրել է, որ հայտնաբերված գազը թուրք ժողովրդին կմատակարարեն 2023թ-ին։ Ըստ նրա՝ հայտնաբերված գազը Սև ծովի այդ հատվածում գտնվող պաշարների ընդամենը մի մասն է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում