ՎՎարդան Հովսեփյան

Թարմացում. 20.08.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել 250 քաղաքացի

Թարմացում. 20.08.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, առողջացել 250 քաղաքացի

Օգոստոսի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ը` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 263 նոր դեպք և 250 առողջացած։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 251 է»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում