ՄՄարիամ Մխիթարյան

Բեռլինի վթարներն իրականացրել է իսլամիստ ծայրահեղականը

Բեռլինի վթարներն իրականացրել է իսլամիստ ծայրահեղականը

Գերմանիայի ոստիկանությունը Բեռլինի մայրուղու վրա երեկ տեղի ունեցած երեք վթարը որակել է արմատական ​​իսլամիստի նպատակային հարձակում: Միջադեպերի հետևանքով վիրավորվել է վեց մարդ, որից երեքի վիճակը ծանր է, հայտնում է BBC-ն:

Ըստ հետաքննության՝ ծագումով իրաքցի 30-ամյա տղամարդը վթարներն իրականացրել է կրոնական-իսլամիստական ​​և քաղաքական դրդապատճառներով: Նա մեքենայից դուրս գալով գոռացել է «Ալլահ, աքբար»:

Իրավապահները հայտնել են նաև, որ կասկածյալը նախկինում ունեցել է հոգեկան խնդիրներ: Հանցագործը ձերբակալված է:

2013 թվականից ի վեր, ըստ անվտանգության ծառայության տվյալների, Գերմանիայում վտանգավոր համարվող իսլամիստների թիվն ավելացել է հնգակի՝ հասնելով 680-ի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում