ՄՄարի Կոստանյան

Պուտինը Մերկելի ու Մակրոնի հետ քննարկել է Բելառուսի իրադարձությունները

Պուտինը Մերկելի ու Մակրոնի հետ քննարկել է Բելառուսի իրադարձությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել են Բելառուսում զարգացող իրադարձությունները՝ գրում է Russia Today-ը:

Կրեմլի ղեկավարը նշել է, որ Բելառուսի քաղաքական ճգնաժամին արտաքին միջամտության ցանկացած  փորձն անընդունելի է և կարող է անարդյունավետ լինել:

Գերմանական կողմն իր հերթին հայտնել է, որ Բելառուսի իշխանությունները պետք է դադարեցնեն խաղաղ ցուցարարների դեմ բռնությունները, երկխոսություն սկսեն ընդդիմության հետ ու անմիջապես ազատ արձակեն քաղբանտարկյալներին:

Կողմերը հայտնել են, որ շահագրգռված են Բելառուսում իրավիճակի արագ կարգավորմանը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում