ՄՄարի Կոստանյան

Երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակի դեպքերն աշխարհում աճում են. ԱՀԿ

Երիտասարդների շրջանում կորոնավիրուսով վարակի դեպքերն աշխարհում աճում են. ԱՀԿ

Կորոնավիրուսի վարակման դեպքերն այժմ ավելի շատ գրանցվում են 20, 30 և 40 տարեկան մարդկանց շրջանում: Այս տարիքային խմբում հայտնված շատ երիտասարդներ տեղյակ չեն իրենց վարակվելու մասին, հետևաբար՝ մեծ վտանգ են ներկայացնում խոցելի խմբերի համար: Այս կապակցությամբ մտահոգություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ գրում է Reuters լրատվական գործակալությունը:

ԱՀԿ-ն զգուշացնում է, որ երիտասարդների շրջանում վարակի դեպքերն ավելացել են ամբողջ աշխարհում:

«Համավարակը փոփոխության է ենթարկվում: Վարակն արագ տարածվում է 20, 30 և 40 տարեկան երիտասարդների շրջանում: Շատերը տեղյակ չեն, որ վարակված են: Սա մեծ ռիսկ է ներկայացնում խոցելի խմբերի համար»,- տեղեկացնում են ԱՀԿ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում