ՄՄարի Կոստանյան

Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել ցուցարարներին աջակցելուց հետո

Բելառուսի դեսպանը հրաժարական է տվել ցուցարարներին աջակցելուց հետո

Սլովակիայում Բելառուսի դեսպան Իգոր Լեշենյան Բելառուսում ցուցարարներին աջակցելու պատճառով հրաժարական է տվել՝ գրում է РИА Новости-ն:

Բելառուսի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչն իր այդ քայլը տրամաբանական է որակել:

«Ես իրոք հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Դա տրամաբանական քայլ է, քանի որ ինձ դեսպան նշանակել է գործող նախագահը, և, ենթադրվում է, որ պետք է իրականացնեմ նրա որոշած քաղաքականությունը: ԱԳՆ-ն համարում է, որ իմ քաղաքացիական դիրքորոշումը դուրս է եկել այդ շրջանակներից»,- հայտնել է դեսպանը:

Մինչ հրաժարականի դիմումը դեսպանը տեսաուղերձով իր համերաշխությունն է հայտնել Բելառուսի փողոցներ դուրս եկած ակտիվիստներին: Նա նշել է, որ ցնցված է ցուցարարների նկատմամբ բռնություններից ու կտտանքներից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում