ՄՄարի Կոստանյան

Չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերի վերջին 150 դոլարով

Չինական պատվաստանյութը շուկայում կհայտնվի այս տարվա դեկտեմբերի վերջին 150 դոլարով

Կորոնավիրուսի չինական պատվաստանյութը հաստատումից հետո շուկայում կարող է հայտնվել այս տարվա դեկտեմբերի վերջին: Այն կարժենա մոտ 150 դոլար՝ գրում է РИА Новисти-ն:

Պեկինի՝ կենսադեղամիջոցների հետազոտական կենտրոնը ապրիլի 27-ին սկսել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումը: Հունիսի 28-ին հրապարակվել էին դեղամիջոցի կլինիկական փորձարկման առաջին և երկրորդ փուլերի արդյունքները: Հունիսի 23-ին Sinopharm-ը ԱՄԷ-ում սկսել էր փորձարկման երրորդ փուլը, ինչին հաջորդում է պատվաստանյութի հաստատման գործընթացը:

Նշվում է, որ առաջին անգամ ներարկելու դեպքում հակամարմին արտադրվում է մոտ 97 տոկոս պացիենտների, իսկ երկրորդի դեպքում՝ մոտ 100-ի մոտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում