ՎՎարդան Հովսեփյան

Դուք արժանի եք․ Լուկաշենկոն ծնկի է իջել կողմնակիցների առջև

Դուք արժանի եք․ Լուկաշենկոն ծնկի է իջել կողմնակիցների առջև

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Անկախության հրապարակ, որտեղ անցկացվում է իր կողմնակիցների հանրահավաքը։  

Նա շնորհակալություն է հայտնել հավաքվածներին քառորդ դար իրեն աջակցելու և հանդուրժելու համար և ծնկի է իջել նրանց առջև։ «Դուք արժանի եք»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հայտարարել է, որ փողոցային ակցիաների կողմնակից չէ, սակայն ստիպված է եղել քաղաքացիներից օգնություն խնդրել։ 

Բելառուսի նախագահը կոչ է արել ընդդիմությանը հեռու մնալ պետական ծառայողներից՝ նախազգուշացնելով, որ եթե նրանց ինչ-որ բան պատահի, պատասխանատվությունը կրելու է հենց ընդդիմությունը։ «Մի խայտառակեք մեր խաղաղ և բարգավաճող երկիրը»,- ասել է Լուկաշենկոն։ 

Ի դեպ, կիրակի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները։

Նշենք, Մինկսում «համերաշխության հանրահավաք» կանցկացնի՝ հաջակցություն Բելառուսի նախագահ Ալեքսանադր Լուկաշենկոյի

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում