ՄՄարի Կոստանյան

Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը Նյու Յորքի հիվանդանոցում է

Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը Նյու Յորքի հիվանդանոցում է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայրը՝ 72-ամյա Ռոբերտ Թրամփը, տեղափոխվել է Նյու Յորքի հիվանդանոց: BBC-ի հաղորդմամբ՝ Ռոբերտ Թրամփը լուրջ հիվանդ է, սակայն հիվանդության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Սպիտակ տան ղեկավարն այցելել է եղբորն ու հիվանդանոցում մնացել 45 րոպե:

«Ես ունեմ հիանալի եղբայր: Մենք արտակարգ հարաբերություններ ենք ունեցել երկար ժամանակ: Այժմ նա հիվանդանոցում է: Հուսով եմ, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի, սակայն այժմ նրա համար դժվար ժամանակներ են»,- հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում