ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի նոր բռնկման հավանական վայրը

ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի նոր բռնկման հավանական վայրը

ԱՀԿ առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը զգուշացրել է, որ կորոնավիրուսի բռնկման նոր օջախներ կարող են լինել դպրոցները, գրում է «Ռոսբալտը:

Նա նշել է, որ անցյալ տարի աշխարհի դպրոցների 43%-ը չուներ օճառով լվացվելու հասարակ պայմաններ, ինչն էլ հնարավոր է դարձնում վարակի բռնկումները: Ռայանը միաժամանակ հորդորել է խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, դիմակներ կրել փողոցներում և փակ տարածքներում ու պահպանել սոցիալական հեռավորությունը:

ԱՀԿ զեկույցում ասվում է, որ 818 միլիոն երեխա դպրոց է հաճախում առանց ձեռքերը լվանալու համար տարրական հարմարությունների: Նրանցից 295 միլիոնը ապրում է Աֆրիկայում: Յուրաքանչյուր երրորդ դպրոցը չունի նույնիսկ խմելու ջրի հասանելիություն, կամ այն ​​սահմանափակ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում