ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան Եվրոպայինը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ տնտեսությունն ավելի լավ վիճակում է, քան Եվրոպայինը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրի տնտեսական արձագանքի թեմայով ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտնել է, որ «ԱՄՆ տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան Եվրոպայինը»: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

ԱՄՆ նախագահն անդրադարձել է երկրում ֆոնդային բորսայի, շինարարական հատվածի վերականգնմանը, ավտոմեքենաշինության պահանջարկին, արդյունաբերության ոլորտի «ծաղկմանն» ու աշխատատեղերի ավելացմանը: Սպիտակ տան ղեկավարն այնուհետև համեմատել է կորոնավիրուսային ցուցանիշները ԱՄՆ-ում և Եվրոպայում:

«Եվրոպայում վարակից մահացության ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է Միացյալ Նահանգների ցուցանիշից»,- հայտնել է Դոնալդ Թրամփը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում