ՄՄարի Կոստանյան

Վրաստանում նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք

Վրաստանում նախորդ օրը գրանցվել է կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք: Ախտից ապաքինվել է 10 հիվանդ: Այս մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով կառավարության ստեղծած Stopcov.ge հատուկ կայքի հայտարարությանը:

Ընդհանուր առմամբ, հարևան երկրում կա 1283 վարակված, որոնցից ապաքինվել է 1068 հիվանդ:

Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է ժամանել 41 քաղաքացի: Կարանտինային ռեժիմի մեջ է 7718 հիվանդ:

Ընդհանուր առմամբ, Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում