ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ Կոնգրեսը երկու տարով սառեցրել է Թուրքիային սպառազինության վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսը երկու տարով սառեցրել է Թուրքիային սպառազինության վաճառքը

ԱՄՆ Կոնգրեսի առանցքային չորս անդամի ջանքերով երկու տարով գաղտնի սառեցվել են Թուրքիայի հետ սպառազինության վաճառքի բոլոր խոշոր գործարքները՝ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով: Թեմային անդրադարձել է ամերիկյան Defense News-ը:

Պարբերականի հավաստմամբ՝ դեռևս պարզ չէ՝ փաստացի քանի պայմանագիր է սառեցվել: Այդ գործարքներից առնվազն 2-ը համարվում են խոշոր: Դրանցից մեկը կապված է F-16 կործանիչների արդիականացման հետ:

Ամերիկացի օրենսդիրների գործողությունները Անկարայի վրա դիվանագիտական ճնշում գործադրելու գործիք են, որն ԱՄՆ իշխանությունները չէին կիրառել ավելի քան 40 տարի: 1975-ին թուրքական զինված ուժերի՝ Կիպրոս ներխուժումից հետո Վաշինգտոնը երեք տարով դադարեցրել էր Թուրքիային սպառազինության վաճառքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում