ՄՄարի Կոստանյան

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները` օգոստոսի 10-ից 11-ը

«Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները` օգոստոսի 10-ից 11-ը

Օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որին ներգրավված են ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների ծառայողները։

«Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման  շրջանակներում ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները օգոստոսի 10-ից 11-ը հայտնաբերել և այրելով ոչնչացրել են 2 տոննա 230 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված:

Բացի այդ, տնամերձ 16 հողամասից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 386 բույս: Միջոցառման շրջանակներում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 57 գրամ մարիխուանա։ Համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում