ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութն ակնկալում են դեկտեմբերին

ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութն ակնկալում են դեկտեմբերին

Միացյալ Նահանգների առողջապահության նախարարն այսօր հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի հաստատված պատվաստանյութ կունենա դեկտեմբերին: Միացյալ Նահանգներում, սակայն, ոգևորված չեն Ռուսաստանում առաջին պատվաստանյութի ստեղծման շուրջ խանդավառությամբ:

«Խնդիրն առաջինը լինելը չէ: Կարևորն ամերիկացիների ու ամբողջ աշխարհի համար անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութ ստեղծելն է»,-ընդգծել է ԱՄՆ առողջապահության  ղեկավարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում զանգվածային օգտագործման համար նախատեսված կորոնավիրուսի պատվաստանյութը ստեղծվել է մարդկանց վրա երկու ամսից քիչ տևած փորձարկումներից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում