ՄՄարի Կոստանյան

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 14 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հարևան երկրում կա 1264 վարակված: Վրաստանում կորոնավիրուսի վիճակագրական տվյալների մասին տեղեկությունները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում:

Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվածները 44-ն են, ընդհանուր առմամբ՝ 1054:

Վարակից բուժվելու նպատակով արտասահմանից Վրաստան է ժամանել երկրի 41 քաղաքացի: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 17-ի:

Կարանտինային ռեժիմում է գտնվում 6930 մարդ՝ ստացիոնար բուժում է ստանում 263 հիվանդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում