ՄՄարի Կոստանյան

ԱՀԿ-ն հորդորել է վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից

ԱՀԿ-ն հորդորել է վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս կորոնավիրուսի վարակի դեմ պայքարում օրինակ վերցնել Նոր Զելանդիայից: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru կայքը:

«Մեկոնգ գետի տարածաշրջանի որոշ երկրներ, Կարիբյան ծովի ու Խաղաղ օվկիանոսի շատ պետություններ, ինչպես նաև Նոր Զելանդիան ու Ռուանդան կարողացել են կանխարգելել վարակը տարածման նախնական փուլում»,- հայտարարել է ԱՀԿ ղեկավարը:

Գեբրեյեսուսն ամբողջ աշխարհի երկրների համար կորոնավիրուսի դեմ պայքարում առանձնացրել է Նոր Զելանդիայի օրինակը, որի կառավարությունն այս գործում լուրջ ջանքեր է գործադրել: Նա նշել է, որ ավելի քան 100 օր է, ինչ այս երկրում վարակի նոր դեպքեր չեն արձանագրվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը երկրներին հորդորել է գործել ու ճնշել վարակը, իսկ քաղաքացիներին՝ պահպանել անվտանգության կանոնները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում