ՄՄարի Կոստանյան

Բեյրութի պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի

Բեյրութի պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի

Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի զոհերի թիվը հասել է 154-ի, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6000 մարդ: Պայթյունի հետևանքների վիճակագրության մասին տեղեկություններ է հաղորդել Լիբանանի առողջապահության փոխնախարարը՝ գրում է Anadolu գործակալությունը:

Լիբանանցի պաշտոնյայի խոսքով՝ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կավելանա: Տուժածներից 120-ը ծանր վիճակում է:

Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ողբերգական պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է սկսվել, կա մեկ տասնյակից ավելի ձերբակալված:

Ներկայումս Լիբանանում ֆինանսատնտեսական ճգնաժամ է, ազգային արժույթն էլ արժեզրկվել է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում