ՆՆարեկ Սահակյան

Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է նվազագույնը 30 մարդ

Լիբանանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է նվազագույնը 30 մարդ

Նվազագույնը 30 մարդ է մահացել Լիբանանի մայրաքաղաքում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը: 

Նշվում է, որ ավելի քան 2500 մարդ վնասվածքներ է ստացել:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հուժկու պայթյունը զանգվածային ավերածություններ ու վնաս է հասցրել բազմաթիվ կառուցների՝ փշրելով շենքերի ապակիներն ու պոկելով առաստաղները: Պայթյունի պատճառն առայժմ անհայտ է:

Ի հիշատակ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի` օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել:


 


 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում