ՄՄարի Կոստանյան

Լուկաշենկոն մտադրվել է փոխել Բելառուսի Սահմանադրությունը

Լուկաշենկոն մտադրվել է փոխել Բելառուսի Սահմանադրությունը

Բելառուսը վեցերորդ անգամ ղեկավարելու նպատակով նախագահի ընտրություններում թեկնածությունն առաջադրած նախագահ Ալեքսանդր Լուկաշենոն հաստատել է երկրում հանրաքվե անցկացնելու և երկրի Սահմանադրությունը փոփոխելու մտադրությունը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Մեր Բելառուսի հետ զուգահեռ փոխվել ենք նաև մենք: Բելառուսցիների՝ երկրի ճակատագրի պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամությունն ակնհայտ է: Եվ այդ պատասխանատվության աստիճանը կսահմանի ժողովուրդը: Սակայն, օրենքով: Ոչ թե փողոցներում ու հրապարակներում, այլ՝ իրավական հարաբերություններով: Եկեք, սկսենց Սահմանադրությունից»,-հայտարարել է Բելառուսի նախագահ Ալենքսանդր Լուկաշենկոն:

Նախագահը նշել է, որ համազգային հանրաքվեի ժամանակ բելառուսցիները կորոշեն իրենց իրավունքները, ազատությունը, պարտավորությունները, ինչպես նաև՝ պետական իշխանական մարմինների լիազորությունները:

Բելառուսում նախագահի ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին: Այս պաշտոնին առաջադրվել է 5 թեկնածու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում