ԱՄՆ-ի իշխող երկու կուսակցությունները պատրաստ են համագործակցության

ԱՄՆ-ի իշխող երկու կուսակցությունները պատրաստ են համագործակցության

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Սենատում արդեն մեծամասնություն կազմող հանրապետականների ղեկավար Միթչ Մաքոնելը հայտարարել են, որ պատրաստ են երկխոսության: Կողմերը պատրաստ են ձևավորել կառուցողական համագործակցություն և թույլ չտալ ցնցումներ, որոնք հավանական են երկու կուսակցությունների հակասությունների պատճառով:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ հանրապետականների հաղթանակը լուրջ դժվարություններ կստեղծի դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի համար: Մինչդեռ նա դեռ երկու տարի նախագահելու է և դեռ ծրագրեր ունի իրականացնելու: Այսօր արդեն Օբաման պատրաստվում է դիմել կոնգրեսին «Իսլամական պետության»  դեմ պայքարի համար:

Այս և այլ միջազգային նորությունները` տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում