ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ հորիզոնականում է

Կորոնավիրուսը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ հորիզոնականում է

Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:

Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 17 միլիոն 786110, մահացության համաշխարհային ցուցանիշը 683491 է, ապաքինվածները 11 միլիոն 181140-ն են:

Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 4 միլիոն 706180 վարակված, մահացել է 156764 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 328445:

Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է մոտ 2 միլիոն 666298 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը կազմում է 92568:

Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 1 միլիոն 701307 քաղաքացի, մահացել՝ 36583 մարդ:

Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 845443 վարակված, մահացել է 14058 հիվանդ, ապաքինվածների թիվը գերազանցում է 646500-ը:

Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 493183 մարդ, մահացել է ավելի քան 8000 հիվանդ:

Վեցերորդը Մեքսիկան է՝ 424637 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 46600 հիվանդ:

Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իսպանիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Կոլումբիան, Պակիստանը, Սաուդյան Արաբիան, Իտալիան, Բանգլադեշը, Թուրքիան, Գերմանիան:

Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 50-րդն է աշխարհում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում