Դեմոկրատները պարտություն են կրել ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում

Դեմոկրատները պարտություն են կրել ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում

Դեմոկրատները պարտություն են կրել ԱՄՆ-ի նահանգային ընտրություններում, որոնք առանցքային էին նաև հայ համայնքի և Վաշինգտոնում մեր լոբբիստների համար: Մասնավորապես, վերընտրվել են հայկական ծագումով օրենսդիրներ: Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով հաջողության են հասել Կալիֆոռնիայի օրենսդիրի հայազգի քաղաքական գործիչները:

Նյու Յորքում մեր համայնքի ակտիվ աջակցությամբ հաղթել է օրենսդիր Մայք Գրիմը, որը հայկական հարցերով հանձնախմբի համանախագահն է հանրապետական թևից, Իլինոյս նահանգում կոնգրես է անցել Ռոբերտ Դոլդը, որը արցախյան հակամարտությունը ազգերի ինքնորոշման սկզբունքով կարգավորելու կողմնակիցն է:

Միչիգանում հաղթել է տեղի հայ համայնքի աջակցությունը ստացած սենատոր Գերի Պետերսը: Վերընտրվել են հայկական ծագումով երկու օրենսդիրները` Կալիֆոռնիայից Էն Էշուն և Ջեքի Սփայերը:


 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում