ՄՄարի Կոստանյան

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված դրությունը տագնապ է առաջացնում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ հայտարարել է ՌԴ Արտգործնախարարության տեղեկատվության ու տպագրության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Զայցևը՝ գրում է РИА Новости-ն:

«Ռուսաստանում մեծ տագնապով են ընդունել մեզ համար բարեկամական Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի վերջին սրացումը: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի երկարամյա հակամարտությունը, ինչպես նաև միջազգային հարթակում ցանկացած տարաձայնություն, անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով, դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,-նշել է Զայցևը ճեպազրույցի ժամանակ:

Զայցևն ընդգծել է, որ Ռուսաստանի իշխանությունները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը հետագա էսկալացիան թույլ չտալու համար, այդ թվում՝ տարածաշրջանում առանցքային գործընկերների հետ օպերատիվ գործակցության միջնորդությամբ: Զայցևը մասնավորապես հիշատակել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցները, ինչպես նաև թուրքական կողմի հետ Անդրկովկասում ընթացիկ իրավիճակի ու մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում