ՄՄարի Կոստանյան

ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնացի՝ դեպի Կարմիր մոլորակ արձակելու մեկնարկը տրվել է

ՆԱՍԱ-ի նոր սերնդի մարսագնացի՝ դեպի Կարմիր մոլորակ արձակելու մեկնարկը տրվել է

ՆԱՍԱ-ն Կարմիր մոլորակ է ուղարկել նոր սերնդի աննախադեպ մարսագնացը: Ավտոմեքենայի մեծությամբ երբևէ ստեղծված ամենամեծ ու ամենաբարդ մարսագնացը հագեցած է տեսախցիկներով, միկրոֆոններով, լազերներով: Թեմային է անդրադարձել CBC-ը:

Սա ՆԱՍԱ-ի ամենահավակնոտ նախագծերից մեկն է, որի նպատակն է Մարս մոլորակից ապարների նմուշներ բերելը՝ պարզելու Կարմիր մոլորակի վրա անցյալում կյանքի առկայությունը:

Մարսագնաց ռոբոտին անվանել են համառություն (Perseverance) որովհետև կարմիր մոլորակին հասնելը շատ դժվար ու համառ աշխատանք է: Մասնագետները նշում են, որ այդ աշխատանքը երբեք հեշտ չի եղել, իսկ համավարակի պայմաններում այն շատ ավելի բարդ է:

ՆԱՍԱ-ի այս ծրագիրն արժե ավելի քան 8 միլիարդ դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում