ՄՄարի Կոստանյան

Համավարակը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ տեղում է

Համավարակը՝ աշխարհում. Հայաստանը 50-րդ տեղում է

Worldometers կայքը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման գլոբալ վիճակագրությունն այսօր:

Այսպիսով՝ ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը կազմում է 17 միլիոն 211195, մահացության համաշխարհային ցուցանիշը 670862 է, ապաքինվածները 10 միլիոն 725614-ն են:

Վարակվածների ու մահերի թվով կրկին առաջատար է Միացյալ Նահանգները: Այս երկրում կա 4 միլիոն 568375 վարակված, մահացել է 153848 հիվանդ, ապաքինվածների թիվը կազմում է 2 միլիոն 245521:

Երկրորդ տեղում է Բրազիլիան: Լատինամերիկյան այս երկրում վարակվել է մոտ 2 միլիոն 555520 մարդ: Այստեղ մահացության ցուցանիշը կազմում է 90188:

Երրորդը Հնդկաստանն է: Այստեղ վարակվել է 1 միլիոն 588129 քաղաքացի, մահացել՝ 35036 մարդ:

Ռուսաստանի Դաշնությունը չորրորդն է: Այս երկրում կա 834499 վարակված, մահացել է 13802 հիվանդ, ապաքինվածների թիվը մոտենում է 630000-ին:

Հինգերորդ տեղում է ՀԱՀ-ն: Աֆրիկյան այս երկրում վարակված է 471123 մարդ, մահացել է ավելի քան 7490 հիվանդ:

Վեցերորդը Մեքսիկան է՝ 408449 վարակվածով: Այստեղ մահացել է ավելի քան 45300 հիվանդ:

Հաջորդում են՝ Պերուն, Չիլին, Իսպանիան, Իրանը, Մեծ Բրիտանիան, Պակիստանը, Կոլումբիան, Սաուդյան Արաբիան, Իտալիան, Բանգլադեշը, Թուրքիան, Գերմանիան:

Ըստ Worldometers կայքի՝ Հայաստանը վարակվածների թվով 50-րդն է աշխարհում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում