ՄՄարի Կոստանյան

Կորոնավիրուսի տարածման տեմպն աշխարհում արագանում է

Կորոնավիրուսի տարածման տեմպն աշխարհում արագանում է

Կորոնավիրուսի տարածման տեմպն արագանում է Միացյալ Նահանգներից մինչև Բրազիլիա և Ավստրալիա՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:

Կանաչ մայրցամաքում արձանագրվել են վարակի, Բրազիլիայում՝ վարակի ու մահվան նոր ռեկորդներ: Իսկ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցում է 150 հազարը: Այս երկրում առավել մտահոգիչ է դրությունը Ֆլորիդա, Կալիֆոռնիա և Թեքսաս նահանգներում:

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 միլիոնի: Ախտից ապաքինվել է մոտ 10 միլիոն մարդ, ավելի քան 666000-ը մահացել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում