ՄՄարի Կոստանյան

Իրանը ցուցադրական զինավարժանքներ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում

Իրանը ցուցադրական զինավարժանքներ է սկսել Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցի արևմտյան հատվածում սկսել է ռազմական ուսումնավարժանքներ: Թեմային է անդրադարձել Sepah News-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ուսումնավարժանքներին մասնակցում են ռազմածովային և օդատիեզերական ուժերը: Զինավարժանքներին ներգրավված են նաև հրթիռային ստորաբաժանումներ և ԱԹՍ-ներ:

Նշվում է, որ ուսումնավարժանքների ժամանակ իրանական զինված ուժերը տվյալներ են ստանում Իրանի «Նուր» առաջին ռազմական արբանյակից, որը ուղեծիր էր հանվել այս տարվա ապրիլին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում