Վաղ առավոտից միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն սկսեցին հաղորդել Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված մարտական գործողությունների մասին՝ հիմնականում հղում անելով հայկական և ադրբեջանական պաշտոնական աղբյուրներին: Ամենաառաջին լուրը հայտնվեց ABC News-ում, ավելի ուշ նաև՝ The Washington Post-ում:
Վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ ABC News-ը գրեց. «Ադրբեջանը կործանիչներ, տանկեր և հրետանի է օգտագործել՝ Լեռնային Ղարաբաղ ներխուժելու նպատակով, Ադրբեջանի իշխանությունները կրում են իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում










