ՌՌոզա Խաչատրյան

Ֆրանսիայում կորոնավիրուսի թեստերն անվճար կլինեն բոլորի համար

Ֆրանսիայում կորոնավիրուսի թեստերն անվճար կլինեն բոլորի համար

Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանը անհանգստություն է հայտնել կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի աճի  կապակցությամբ և խոստացել, որ պետությունը բոլորի համար կփոխհատուցի թեստերի ծախսերը, գրում է Le Parisien-ը։ 

«Դեռևս չենք կարող խոսել վարակի երկրորդ ալիքի մասին, բայց ակնհայտ է, որ արդեն մի քանի օր դրական թեստերի թիվը կայուն աճում է, մինչդեռ վերջին 13 շաբաթներին ​​նվազել էր»,- ասել է նախարարը։

Նա շետել է, որ հիվանդությունը երիտասարդացել է, մեծ թիվ են կազմում ասիմպտոմ դեպքերը։

«Շաբաթ օրը ես հրաման եմ ստորագրել, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք, առանց բժշկի նշանակման, առանց ախտանիշների, կարող է թեստ հանձնել, որի ծախսերը կփոխհատուցի պետությունը»,- ասել է Վերանը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում