ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

ԱՄՆ-ն ընդունում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրենքը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրենքը՝ կապված ռուսական Ս-400 հրթիռային համակարգերի գնման հետ: Դա Անկարայի դեմ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ավելի կոշտ քաղաքականության դրդելու վերջին քայլն է, հաղորդում է Al-Monitor-ը:

Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները ձայների 295 կողմ, 125 դեմ հարաբերությամբ ընդունել են փոփոխությունները, որոնք ներկայացրել էին հանրապետական ​​ և դեմոկրատական ​​կուսակցությունների անդամներ Ադամ Քինզինգերն ու Աբիգեյլ Սփանբերգերը:

Հրապարակման մեջ նշվում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններն առաջացել են Անկարայի կողմից ռուսական Ս-400-ի գնման պատճառով: Ըստ Վաշինգտոնի՝ դա անհամատեղելի է դաշինքի պաշտպանական համակարգերի հետ:

Միացյալ Նահանգները դադարեցրել է նաև 100 F-35 ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային և այդ երկրին դուրս է հանել հինգերորդ սերնդի կործանիչներ արտադրելու ծրագրից, երբ Անկարան անցած հուլիսին ստացավ ռուսական Ս-400 դասի հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը: Սակայն Թրամփը ձեռնպահ մնաց Անկարայի նկատմամբ կոշտ պատժամիջոցներ կիրառելուց:

Ի դեպ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշն էլ նմանատիպ փոփոխություն է մտցրել Վերին պալատի պաշտպանության օրինագծում, ինչը Թրամփի վարչակազմին հնարավորություն է տալիս օրինագծի ընդունումից 30 օրվա ընթացքում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում