ՄՄարիամ Մխիթարյան

Չիկագոյում տեղի ունեցած կրակոցներից տուժել է 14 մարդ

Չիկագոյում տեղի ունեցած կրակոցներից տուժել է 14 մարդ

Չիկագոյի ոստիկանության տվյալներով փոխհրաձգություն է տեղի ունեցել թաղման արարողության ժամանակ: Անհայտ անձինք կրակել են մեքենայից, արարողության մասնակիցներն էլ պատասխանել են կրակահերթին: Արդյունքում վթարի է ենթարկվել հանցագործների մեքենան, բայց նրանց հաջողվել է փախչել, հաղորդում է NBC Chicago-ն:

Փոխհրաձգության հետևանքով 14 մարդ է վիրավորվել, որից 11-ին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է:

Հարձակման դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանությունը ձերբակալել է կրակոցների մասնակիցներից մեկին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում