ՄՄերի Եգորյան

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 9 մլն մարդ. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 մլն-ը, ապաքինվել է ավելի քան 9 մլն մարդ. Worldometers

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 15 միլիոնը: Ներկա պահին կա 15,098,721 վարակակիր: Մահացության ցուցանիշը կազմում է 619 593, ապաքինվել է 9,116,242 հիվանդ: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:

Վարակվածների ու մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ վարակված է 4,028,569 մարդ, մահացել է 144 953 հիվանդ, ապաքինվել՝ 1,886,583-ը:

Երկու ցուցանիշներով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան: Լատինամերիկյան երկրում կա 2,166,532 վարակված, մահացածների թիվը 81 597 է, ապաքինվել է 1,465,970 մարդ:

Երրորդը Հնդկաստանն է՝ 1,194,085 վարակվածով: Այստեղ մահերի թիվը 28 770 է, ապաքինվել է 753 050 մարդ:

Հաջորդում են Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Պերուն, Մեքսիկան, Չիլին, Իսպանիան, Մեծ Բրիտանիան: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում