ՄՄարիամ Մխիթարյան

Գերմանացի պաշտոնյաները խնդրել են ԱՄՆ կոնգրեսականներին չհեռացնել զորախումբը

Գերմանացի պաշտոնյաները խնդրել են ԱՄՆ կոնգրեսականներին չհեռացնել զորախումբը

Գերմանիայի չորս նահանգի՝ Բավարիայի, Բադեն-Վյուրթեմբերգի, Հեսենի և Ռեյնլանդ-Պֆալցի վարչապետները համատեղ նամակում խնդրել են 13 ամերիկացի կոնգրեսականներին խոչընդոտել Գերմանիայից ամերիկյան 10 հազար զինծառայող դուրս բերելու ԱՄՆ նախագահ Թրամփի ծրագրերը: Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung-ը:

Գերմանիայի նահանգների ղեկավարները կարծում են, որ ռազմական ոլորտում խոր համագործակցությունը ցուցադրում է ՆԱՏՕ-ի կենսունակությունը, ինչպես նաև ինչ-որ կերպ կապում է ոչ միայն պետություններին, այլև նրանց բնակիչներին:

Ներկայումս Գերմանիայի տարածքում գտնվում է ԱՄՆ 34,5 հազար զինծառայող: Պետության ղեկավարը Պենտագոնին կարգադրել է 9,5 հազարով կրճատել այդ թիվը:

Գերմանիան 10 տարի ժամկետով գրեթե մեկ միլիարդ եվրո է վճարել ԱՄՆ բանակի տեղակայման համար: Թրամփը, սակայն, հայտարարել է, որ եթե Գերմանիան չսկսի ավելի շատ միջոցներ հատկացնել պաշտպանական ոլորտին, Միացյալ Նահանգները կնվազեցնի այդ երկրում իր զորախմբի քանակը: Նա նաև դժգոհել է, որ Գերմանիան խախտում է ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեի պայմանագրերը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում