ՆՆարե Թադևոսյան

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել 15-րդ դարի Սբ․ Պողոս-Պետրոս տաճարում

Ֆրանսիայի Նանտ քաղաքում հրդեհ է բռնկվել 15-րդ դարի Սբ․ Պողոս-Պետրոս տաճարում

Ֆրանսիայի Նանտ քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել 15-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս տաճարում։ Այն Ֆրանսիայի ամենամեծ գոթական եկեղեցիներից մեկն է:

Հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցել է 70 փրկարար։ Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, հրշեջ-փրկարարական ծառայության պետ Լորան Ֆերլեյը հայտնել է, որ Փարիզի Աստվածամոր տաճարի սցենարը չի կրկնվի՝ հաղորդում է  Figaro-ն:

Տաճարի ներսում կրակի երեք օջախ է եղել, ինչը թույլ է տալիս ենթադրել կրակի ծագման միտումնավոր լինելու մասին։

Սբ․Պողոս-Պետրոս տաճարի շինարարությունը սկսվել է 1434 թվականին և տևել 457 տարի՝ այն ավարտվել է 1891 թվականին։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում